Ես չեմ շտապում։ Շտապում է նա, Ով ուշանում է։ Ես չեմ ուշանում։ Ու թե տանջվում եմ՝ Ուշացողների երեսից միայն, Ուշացողների՛, Որ հաճախ նույնիսկ կարող են կոչվել Ե՛վ առաջավոր, Ե՛վ առաջատար։ 18.XII.1959թ. Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ