1
Լսի´ր, Պավսա´նիաս, խոհեմ Անքիտեսի որդի´։
2
Տկար են մեր անդամներում զգայարանները,
Սակայն հոգսերը՝ միտք թմրեցնող, բազում։
Լոկ աննշան մասը տեսած
իրենց կյանքի՝
Ծխի պես չքանում են կարճակյաց մարդիկ։
Ամեն ոք այն նշմարելով հազիվ,
ինչին բախվեց,
Կարծում է, թե ամբողջն է
ճանաչում,
Սակայն հասու չեն ամբողջին ոչ աչք, ոչ ունկ,
Ոչ ըմբռնում։ Եվ դու, այստեղ ես, ինքդ տե´ս,
Թե մինչև ուր է տարածվում միտքը
մարդու։
3
Այլոց մոլուցքը հեռացրեք լեզվիցս, դի´ք։
Դարձրեք շուրթերս բարեպաշտ աղբյուր,
Քանզի ես փառապանծ, ճերմակարմունկ կույսից,
Իմ վերջավոր ունկին պատշաճն եմ աղերսում։
Լուրդ բարի, Մուսա´, ինձ առաքիր քո հեզ կառքով…
…Թող քեզ երբեք ո´չ փառք, ո´չ պսակներ չհամոզեն
Վերջավորից գովեստ լսել կամ բարեպաշտ խոսքի դեմ խուլ,
Հանդգնորեն իմաստության գագաթներին բազմել։
Քննիր ողջ եռանդով, ինչպես է բացվում ամեն գոյ․
Ո´չ
աչքդ ականջին գերադասիր, ո´չ էլ
Ճշտախոս
լեզվին՝ աղմուկն ականջներիդ։
Եվ այլևայլ ուժերից ևս մի շրջվիր, խրթին է խոհը․
Դու միտք արա այնպես, որ գոյն իրեն հայտնի։
4
Զորեղ խոսքին չեն հավատում հոռի մարդիկ,
Բայց դու, արդար Մուսայի խրատին հլու,
Ճիշտ խոսքը իմացիր ներսում մաղել ․․․
5
․․․ և համր սրտի մեջ պահել հանց ձուկը։
6
Լսիր
նախ, թե որոնք են համայնի չորս արմատները․
Զևսը
պայծառ, կենսատու Հերան, Այդոնևսը
Եվ Նեստիսը՝
աղբյուրը վերջավորների թրջող։
7
․․․Անծնունդներ․․․
8
Ասեմ
նաև, որ Համայնի մեջ ոչ մի վերջավոր
Չունի
ծնունդ կամ կործանող վախճան․
Կան
խառնուրդները լոկ և լուծումները դրանց,
Հենց
սրանք մարդիկ կոչել են բնություն։
9
Եվ ինչ
խառնուրդ էլ լույս աշխարհ բերեն՝
Մարդու
կամ գազանի, թփի կամ թռչունի,
Կոչում
են դա «ծնունդ», իսկ երբ խառնուրդը
Կլուծվի
նորից, կոչում են «մահ չարաբաստիկ»։
Հարկ
է այդպես․ ես ինքս հետևում եմ սույն կարգին։
10
Մահը․․․ ոխակալ․․․
11
Անմի՜տ
մարդիկ։ Զի կարճ է միտքը նրանց,
Եթե
կարծում են, գոյը չգոյից է գոյանում,
Կամ
լիովին տարրալուծված` ոչնչանում։
12
Քանզի
տակավին չի կարող գոյը չգո բանից ծագել
Եվ Կործանումը
գոյողի թե´ անհնար է, թե´ անմիտ․
Գոյողը,
ուր էլ դրեցիր, այնտեղ գոյում է հավիտյան։
13
Չունի
Համայնը թափուր տեղ կամ ավելցուկ։
14
Չկա
դատարկություն․ ուրկի՞ց ծագի։
15
Եվ այրը
իմաստուն չի հորինի մտքով, թե կան
Մարդիկ,
քանի դեռ «կյանք» կոչվածի մեջ են,
Եվ կամ
բարիք են կրում, կամ չարիք, իսկ
Նախքան
վերջավոր ծնվելն ու մեռնելուց հետո՝ չկան։
16
Թևրևս
կան, եղել են, կլինեն․ երբեք
Չի ազատվի
դրանցից հավերժը անպատում։
17
Ես երկակի
կասեմ․ մե´րթ
մեկն աճում է բազումից
Մե´րթ
այդ մեկից՝ դարձյալ բազումը։
Ունեն
վերջավորները երկակի ծնունդ, երկակի մահ,
Քանզի
համայնի կցումով ծնվում և կործանվում է մեկը
Եվ
համայնի լուծմամբ մյուսն է ծնվում, կործանվում։
Չի դադարում
այս փոխակերպությունը ոչ մի կերպ․
Մե´րթ
Սերն է հավաքում, դարձնում Համայնը մեկ,
Մե´րթ
Գժտությունն է կատաղի մեկը մյուսից զատում։
Այսպես,
բազումից սովորում է մեկը գոյանալ
Եվ
մեկի քայքայմամբ ծնվում է այդ բազումը․
Կա կայացում
նրանց մեջ, բայց հավերժ կյանք չկա։
Քանզի
նրանց հերթափոխը անսահման է,
Եվ շարժվում
են հավիտյան շրջանի մեջ։
Բայց
իմ խոսքին անսա´։ Աճում է միտքը դասերից․
Սահմանը
իմ խոսքի ես ինքս դրեցի, երբ ասացի
Խոսում
եմ երկակի, քանզի մե´րթ մեկն աճում է
Բազումից,
մե´րթ բազումի է մեկը վերածվում՝
Հրի,
ջրի, հողի և բարձր խոյացող օդի․
Դրսում
է Գժտությունն աղետաբեր, նույնակշիռ,
Ներսում է Սերը՝ իր լայնքի ու երկայնքի մեջ հավասար։
Դու
միտքդ Նրան դարձրու, կույր մի մնա։
Կարծիք
կա, որ ներծին է Նա մարդու անդամներում։
Նրա
շնորհն է, որ բարին ենք մտածում և համերաշխ մնում,
Մե´րթ
Գեթոսինե կոչելով, մե´րթ Ափրոդիտե։
Բայց
որ ամեն բան կապակցում է Նա, դա ոչ մի
Վերջավոր
չի հասկանում։ Դու հետևիր շիտակ խոսքիս․
Տարրերը
հավասար են, ծնունդով հասակակից։
Բոլորն
իրենց պաշտոնն ունեն, բարքը իրենց,
Իշխանության
բաժինը հավերժի շրջանի մեջ։
Նրանց
չի ավելանում ոչինչ, չի պակասում,
Քանզի
եթե անվերջ կրեին պակաս, այլևս չէին լինի,
Ի՞նչպես
լիներ ուրեմն աճը Համայնի, ուրկի՞ց գար,
Ո՞ւր
կորչեր, եթե ոչինչ թափուր չէ նրա մեջ։
Ոչ,
կան միայն նրանք։ Եվ թափանցում են մեկ մեկու՝
Թե´
դառնալով ուրիշ, թե´ հավետ նույնը մնալով։
18
Սեր։
19
Սերը
կապակցող։
20
Դա երևում
է վերջավոր մարմնի կազմվածքից․
Քանզի
Սիրո շնորհիվ մերթ ամբողջի են վերածվում
Կենաց
ծաղկունքի մեջ մարմնի բոլոր մասերը,
Մերթ չարիքով
պառակտումի տրոհված,
Հերթով
թափվում են կյանքի ափերին։
Նույնն
է նաև բույսի դեպքում, և´ ջրասուն ձկան,
Ե´վ
գազանի ցամաքային, և´ թևաբախ հավքի։
21
Բայց
տե´ս հիմա խոսքիս այս նոր վկայությունը,-
Եթե
նախորդի ձևը քեզ թվաց թերի,-
Որ հասկանաս
պայծառ, ամենուր ջերմ արևը,
Անմահ
բաները, որ ունեն և´ տեսք, և´ փայլ,
Ամենուր
մութ ու ցուրտ բերող անձրևը, կամ թե
Ինչ
հիմք ու ամրություն է դուրս բխում երկրից։
Զի Գժտության
մեջ այլակերպ ու առանձին են,
Բայց
Սիրո մեջ՝ մեկտեղ, և փափագում են մեկմեկու։
Սրանցից
ծագեց ամեն բան, որ եղել է,
Կա,
կլինի՝ թե´ ծառ, թե´ այր ու կին, թե հավք,
Թե´
ջրասուն ձկներ, թե´ գազաններ, թե´ դիք,
Որոնք
թե´ փառապանծ են, թե´ հավերժակյաց։
Բոլորն
են այն, ինչ կան՝ իրար մեջ հոսելով
Ու տեսքն
իրենց ամեն խառնուրդի մեջ փոփոխելով։
22
Բոլորն
իրենց անդամների հետ համերաշխ են՝
Արև,
երկինք, ծով ու ցամաք, որքան էլ որ
Դեպի
մահկանացուն ու անցողիկը տարածվեն։
Այդպես
նրանց, որ ենթակա են խառնման,
Սիրո
շնորհիվ նմանեցնում է Ափրոդիտեն։
Իսկ
ամենից շատ թշնամի են նրանք, որ իրարից
Հեռու
են թե´ ծագմամբ, թե´ խառնուրդով, թե´ ձևերի
Զատմամբ,
սովոր չեն միացման և տարաբախտ են,
Քանզի
ծնել է Գժտությունը նրանց։
23
Հանց
նկարիչը սուրբ պատկերն է գույներով
Ներկում,
այդպես այրք իմաստուն՝ խելքով արվեստը
Յուրացրած,
վերցնում են ներկը բազմագույն և
Ներդաշնակ
խառնում՝ մի գույնը շատ, մյուսը քիչ,
Պատրաստելով
համայն բաներին նմանող ձևեր՝
Ծառերը
ստեղծելով, կանանց և այրերին,
Գազաններին,
թռչուններին և ջրասուն ձկանց,
Անգամ
երկարակյաց աստվածներին մեծապատիվ։
Թող
միտքդ չխաբվի, թե վերջավորների աղբյուրն
Ուրիշ
է, նրանց, որ անթիվ են բազմությամբ․
Լավ իմացիր սա և անսա աստծո։
Թարգմանությունը հունարենից՝ Սերգեյ Ստեփանյան
