
Վեպի գործողությունները տեղի են ունենում
1951 թվականին Ատամբուլում՝ հեղինակի հայրենի քաղաքում և ընդգրկում են Սուլթան Մուրատ
3-րդի կառավարման տարիների ինը օրը։
Վեպի գլխավոր հերոսները Օսմանյան կայսրությունում ապրող չորս մանրանկարիչներ են, որոնցից մեկը սպանվում է առաջին գլխում։ Յուրաքանչյուր գլուխ ունի իր պատմողը։
Պատերազմից տուն է վերադառնում
Քարան, որը ստիպված էր լքել հարազատ քաղաքը, որովհետև սիրահարվել էր Շեքյուրեին՝ իր
ազգականուհուն: Շեքյուրեն արդեն ամուսնացել է, ունեցել է երկու զավակ և նրա ամուսինը
մահացել է: Նա ապրում է հոր մոտ, որը սուլթանի պատվերով աշխատում է մի գրքի վրա: Նկարիչների
մեջ կարծիք կա, որ այդ գիրքը վտանգավոր աղանդավորական այլախոհություն է պարունակում
և որ դժբախտությունների պատճառ կարող է դառնալ: Գրքի վրա աշխատող նկարիչներից մեկին
իրոք սպանում են:
Մեծագույն գիրքը նկարազարդելու համար սուլթանի ընտրած չորս մանրանկարիչներից մեկը մարդասպան է: Նա հենց
սկզբից իր պատումի մեջ հայտնում է դրա մասին: Նա գործել է սպանությունը, որպեսզի կանխի
աղանդավոր վարակի տարածումը: Ողջ խնդիրն այն է, որ մարդասպանը հանդես է գալիս ծպտյալ
ու տեքստի ետևում թաքնված: Դա հիշեցնում է խոստովանությունը կաթոլիկական տաճարում,
երբ խոտովանողի դեմքը թաքնված է: Թե չորս նկարիչներից որ մեկն է մարդասպանը, ընթերցողը պիտի
հասկանա ինքնուրույն, քանի որ հեղինակը մտադիր չէ օգնել այդ հարցում: Հարկ է լուծել
գաղտնիքները, լսել ակնարկները…
Տես նաև Միլան Կունդերա Կեցության անտանելի թեթևությունը և Լուի Ֆերդինանդ Սելին Ճանապարհորդություն գիշերից անդին