
Ու հյուրասիրվել համեղ...
հուշերով,
Եվ կոչնակներ ունենալ նրանց,
Որոնց անունը ես չեմ մոռանա,
Ինչպես սեփական իմ իսկ անունը,
Բայց նաև նրանց, անունը որոնց
Ես -
մի՛ զարմացեք -
չեմ հիշում արդեն,
Եվ չի գտնըվի գեթ մի մարդ կյանքում,
Որ կարողանար ինձ հիշեցընել
Անունը նրանց,-
Եկան ու չանցան՝
Մի մազ տանելով,
Մի մաս պարգևած...
[1959թ.]
Պարույր Սևակ Բանաստեղծություններ