Այվազովսկու կտավների առաջին ցուցահանդեսը Ստեփանակերտում


Մայիսի 28-ին Ստեփանակերտի պատկերասրահում առաջին անգամ կկազմակերպվի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցահանդեսը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանը: «Ներկայացվելու են մեծ նկարչի օրիգինալ կտավները՝ բերված Հայաստանի ազգային պատկերասրահից»,- ավելացրել է Դանիելյանը:

Технологии Blogger.