Պարույր Սևակ | Ես քո մասին


            Ես քո մասին
Արդյոք ի՞նչ եմ մտածում։
            Ես քո մասին
Ախար ի՜նչ չեմ մտածում,
            Բայց թերևըս
Ամենից շատ՝ մտովին
            Կորուստներս է,
Որ հաշվում եմ գտածում։

22.IV.1956թ.         
Մոսկվա


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Технологии Blogger.