
Իբրև սկիզբ ընդամենը
ես այս կասեմ.
Աշխարհում կա ջահելությո՛ւն,
Կա կյա՛նք,
Կա սե՛ր,
Կան տղաներ և
աղջիկնե՜ր,
Կա շե՛կ, կա
սև՛:
Եվ մի աղջիկ`
Սև աչքերով, սև
մազերով,
Ինձ գերել է,
խելքից հանել իր
նազերով:
Գալիս է նա
և շատ հաճախ
Ձեռքըս բռնում, ափըս
բացում,
Սև աչքերը մերթ՝
կկոցում,
Մերթ` լայն
բացում,
Մերթ փակում
է,-
Սկըսվում է... գուշակո՜ւմը:
-«Ապո՛ւ-ապո՛ւ,
կապո՛ւ-կապո՛ւ...
Եկ մի տեսնենք՝
ի՞նչ կա ափում...»:
-«Աթո՛ւ-աթո՛ւ,
հա՜ թուհ-հա՜
թուհ...
Տեսնենք` տղան ի՞նչ
է ասում...»:
-«Անա՜մ-փերո՛ւ,
չանա՜մ փերո՛ւ... »:
Եվ մի օր
էլ չեմ համբերում.
-Գիտե՛մ,
գիտե՜մ,
Գուշակ է՛լ ես,
կախարդ է՛լ ես.
Չէ՞ որ դու
ինձ ոտով-գլխով
կախարդել ես:
Բայց իմ ափը
ի՞նչ է տալիս:
Ինքըդ գիտես , որ
մի ափը
Մինչև անգամ ծա՛փ
չի տալիս:
Ախար ի՞նչ կա
այդ ափի մեջ:
Կուզե՞ս
դառնամ
մարդ՝ ափի
մեջ...
Մարդկանց առաջ և
քո առաջ
Ահավասիկ ինքս եմ
բացում
Ինչ որ ունեմ
- ինչ որ չունեմ
Իմ հոգո՛ւ մեջ.
Մարդկանց առաջ և
քո առաջ
Ահավասիկ ինքս եմ
բացվում,
Ինչպես մանուկն օրորոցում`
Երբ շոգում է...
30.V.1957թ.
Մոսկվաշ
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ