![]() |
| Պլատոն |
Լույս է տեսել՝ Պլատոնի Երկերի երկրորդ հատորը Սերգեյ Լևոնի Սեփանյանի թարգմանությամբ։
Իմացություն Գրադարանը ներկայացնում է հույն փիլիսոփա Պլատոնի երկերի երկրորդ հատորը, որում տեղ են գտել փիլիսոփայի հասուն շրջանի երեք տրամախոսություն` «Թեետետոս», «Սոփեստ» և «Պարմենիդես»: Եթե «Ֆեդոն» և «Խնջույք» տրամախոսություններում Պլատոնի խնդիրն է տալ գաղափարների տեսության ընդհանուր ուրվագիծը, այս երկերում նա քննում է գաղափարների իմացաբանական արժեքը և դրանց դիալեկտիկան:
Թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Սերգեյ Լևոնի Սեփանյան
Խմբագիր՝ Սարգիս Լևոնյան
Էջերի քանակը՝ 318։
Երևան
2009
