Սերգեյ Ստեփանյան | Ժամանակի երկու ընթերցում

Լույս է տեսել Ժամանակի երկու ընթերցում - Սերգեյ Ստեփանյան
‘ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ’ ԳՐԱԴԱՐԱՆԸ ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում փիլիսոփա և բանասեր Սերգեյ Ստեփանյանի «ժամանակի երկու ընթերցում» աշխատությունը, որը նվիրված է պոետոլոգիայի և գոյաբանության ընդհանուր արմատի որոշարկման հարցերին: Այդ արմատը ժամանակն է, որն անի Երկու ընթերցում: Առաջինը բանաստեղծորեն առաջադրվել է Հունաստանում, երկրորդը նորագույն ժամանակներում ձևակերպել և վերամեկնաբանել են Կանտը, Հյոլդեռլինը և Հայդեգգերը: Երկու ընթերցումների համար ընդհանուր է գոյաբանական ասպեկտը պոետոլոգիական ասպեկտին հանգեցնելու միտումը: Սակայն երկրորդ մոտեցումը, ձգտելով ճանաչողության բոլոր, այդ թվում նաև ստեղծագործության հնարավորությանն առնչվող հարցերը, բերել տրանսցենդենտալ հարթություն, անհրաժեշտաբար առաջադրում է մարդու նոր և բավականին բարդ կոնցեպցիա: 

Խմբագիր՝ Սերգեյ Խաչիկօղլյան
Սրբագրիչ՝ Սամվել Խաչատրյան
Էջադրում՝ Անժելա Մանուկյան

Հրատարակչություն՝ Սարգիս Խաչենց․ Փրինթինֆո

Քաղաք՝ Երևան
Թվական՝ 2009 
Технологии Blogger.