
Հետըդ «ուռռա» բերեցիր
Եվ ի՜նչ - միայն
«վայ» տարար,-
Ուռցըրածըդ` համարիչ,
Զուր ցրածըդ` հայտարար:
Ինքըդ հաշվիր, թվաբա՛ն,
Թե ի՛նչ մնաց
քանորդում.
Մի մանրացո՜ղ կոտորակ...
Տե՜ղն է անբան
շանորդուն:
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ