
Թե նա մի
քիչ վատ է
զգում`
Թեթևակի հիվանդանում,
Վայնասուն է գցում
իսկույն,
Ո՜նց է սուգ
ու շիվան դնում:
Իսկ դու - կեցցե՜ս.
Հրո երկիր,
Թե Սառուցյալ օվկիան
ընկիր`
Միևնույնն է, զգում
ես քեզ
Բարեհուսո հրվանդանում:
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ